Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3602-Ա 19.11.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ Ա.ՏԻԳՐԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՇԵՆՔԻ Հ.39/2` 57.7ՔՄ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԻ՝ 31.3ՔՄ ՄԱԿԵՐԵՍՆ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ 26.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Մովսեսյանի լ/ա Ժիրայր Աբրահամյանի դիմումը՝ Երևանի Ա.Տիգրանյան փողոցի հ.4 շենքի հ.39/2՝ 57.7քմ ընդհանուր մակերեսով բնակարանի՝ 31.3քմ մակերեսը անհատույց օտարելու և 26.4քմ մակերեսն ընդհանուր օգտագործման թողնելու մասին։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.11.2020թ. հ.05112020-01-0067 վկայական), Երևանի Ա.Տիգրանյան փողոցի հ.4 շենքի հ.39/2՝ 57.7քմ մակերեսով բնակարանի՝ 31.3քմ մակերեսը նվիրել նույն բնակարանի բնակիչ՝ Գագիկ Մովսեսյանին (1 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես սեփականություն և 26.4քմ մակերեսը՝ թողնել որպես ընդհանուր օգտագործման տարածք:
2. Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                       ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ