Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

3611-Ա 06.12.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015  ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի Հ.318-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 


Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ  հոդվածով և <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման>> օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.11.2018թ. հ.18-06/1-Ս-6371 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2015 թվականի փետրվարի  17-ի <<Սիրանուշ Ստեփանյանին ուղղակի վաճառքի միջոցով, լրացուցիչ հողամաս օտարելու մասին>> հ.318-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1)որոշման 1-ին կետը լրացնել 1) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1)Սահմանել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի հ.13/7 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 3.7քմ:».
2)որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի հ.13/7 հասցեին կից գտնվող հողամասի նկատմամբ, Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի հ.13/7 հասցեում, Սիրանուշ Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասին կից` 3.7քմ մակերեսով հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` տարածագնահատման 3-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 93795 (իննսուներեք հազար յոթ հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):»:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման,  ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ