Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3612-Ա 04.10.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով «Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի /այսուհետ՝ ՀՈԱԿ/ տնօրենի 20.09.2019թ. գրությունը.
1. Ս/թ հոկտեմբերի 7-ին նշվող «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել.
1) Սուսաննա Սահակյանին /ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանի գրականության համալրման և մշակման բաժնի գրադարանավար/.
2) Անահիտ Սիմոնյանին /ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի առաջատար գրադարանավար/.
3)Նունե Կարապետյանին /ՀՈԱԿ-ի թիվ 21 գրադարան-մասնաճյուղի գրադարանավար/:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության և քարտուղարության պետերի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ