Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

3618-Ա 06.12.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ  ՆՈՐ ՆՈՐՔԻ  ՆԱՆՍԵՆԻ  ՓՈՂՈՑԻ  Հ.1Ա ՇԵՆՔԻ  Հ.7՝
77.04 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՄԱԿԵՐԵՍՈՎ  ԲՆԱԿԱՐԱՆՆ  
ԱՆՀԱՏՈՒՅՑ  ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
  

   
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նելլի Գալստյանի դիմումը՝ Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի հ.1ա շենքի հ.7՝ 77.04 քմ ընդհանուր մակերեսով   բնակարանը   մասնավորեցնելու մասին:                     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի  դեկտեմբերի  26-ի   հ.87-Ն  որոշմամբ  հաստատված  հավելվածի  4-րդ  կետը.                
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  հ. 21122017-01-0305 վկայական), Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի հ.1ա շենքի հ.7՝ 77.04 քմ  ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝ Նելլի Վարազդատի Գալստյանին, Տաթևիկ Աշոտի Գալստյանին, Մարիետա  Աշոտի Գալստյանին, Հովհաննես Աշոտի Գալստյանին և Մկրտիչ Աշոտի Գալստյանին (5 անձ, այսուհետ նվիրառուներ)` որպես ընտանիքի անդամների   համատեղ  սեփականություն:         
2.Լիազորել  Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների  հետ  կնքել  բնակարանի նվիրատվության  մասին  պայմանագիր:       
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը  կատարվում  է  նվիրառուների  կողմից:                              
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա  ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում:       
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի  Նոր Նորք   վարչական շրջանի  ղեկավարի  վրա:                    
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ