Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

3619-Ա 06.12.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ  ՖՈՒՉԻԿԻ  ՓՈՂՈՑԻ  Հ. 20  ՇԵՆՔԻ Հ.19՝  47,3ՔՄ  ԸՆԴՀԱՆՈՒՐ  ՄԱԿԵՐԵՍՈՎ  ԲՆԱԿԱՐԱՆՆ  ԱՆՀԱՏՈՒՅՑ  ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի  ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Արոյանի դիմումը` Երևանի Աջափնյակ  վարչական շրջանի Ֆուչիկի  փողոցի  հ.20 շենքի  հ.19՝  47.3քմ  ընդհանուր  մակերեսով  բնակարանը  մասնավորեցնելու  մասին:
Ղեկավարվելով  <<Երևան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին>>   օրենքի  49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի  մասին>>   օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ  գլխի կանոններով, հիմք ընդունելով  Երևան  քաղաքի ավագանու 2017 թվականի  դեկտեմբերի  26-ի  հ.87-Ն  որոշմամբ  հաստատված  հավելվածի 4-րդ  կետի  1-ին, 2-րդ  ենթակետերը.  
1.Երևան  համայնքի  սեփականություն  համարվող  /անշարժ  գույքի  նկատմամբ  իրավունքների պետական  գրանցման 27.08.2018թ.  հ. 27082018-01-0168  վկայական/, Երևանի Ֆուչիկի փողոցի  հ.20  շենքի հ.19՝  47,3քմ   ընդհանուր  մակերեսով  բնակարանը  նվիրել  նույն  բնակարանի  բնակիչ` Աշոտ Զավենի  Արոյանին /1 անձ, այսուհետ  նվիրառու/՝  որպես  սեփականություն:
2.Լիազորել  Երևանի  Աջափնյակ  վարչական  շրջանի  ղեկավար Գ.Բաբայանին՝   Երևանի  քաղաքապետի  անունից,  ՀՀ  օրենսդրությամբ  սահմանված  կարգով,  նվիրառուի  հետ  կնքել բնակարանի նվիրատվության  մասին  պայմանագիր:
3.Ընդունել ի  գիտություն,  որ  նվիրատվության  մասին  պայմանագրից  ծագող  իրավունքի պետական գրանցման և նոտարական  վավերացման  հետ  կապված  ծախսերը  կատարվում  են նվիրառուի կողմից:   
4.Սույն որոշումը  կարող  է  վարչական  կարգով  բողոքարկվել  Երևանի  քաղաքապետին`  դրա ուժի մեջ  մտնելու  օրվանից  երկու  ամսվա  ընթացքում  կամ  դատական  կարգով  Հայաստանի Հանրապետության  վարչական  դատարան`  երկամսյա  ժամկետում:
5.Որոշման կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի  Աջափնյակ վարչական  շրջանի  ղեկավարի  վրա:
6.Սույն որոշման  կատարման  ընթացքի  նկատմամբ  հսկողությունն  ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ