Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3624-Ա 08.10.2019թ.


ԱՆԱՀԻՏ ԹԱՐԽԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԶԱՐԵՄԱ ԳՈՒԲԻԵՎԱՅԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ
ՄԻՋՈՑՈՎ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անահիտ Թարխանյանի և Զարեմա Գուբիևայի դիմումը՝ Անտառային փողոցի հ.188/16 հասցեում, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող շինության զբաղեցրած հողամասին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 20122017-01-0414 վկայական), սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 12.90քմ (ծածկագրեր՝ 01-006-001-001, տող՝ 64239), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինությունների սպասարկման կամ դրանց վերակառուցման ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 3-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան վարչության 14.12.2018թ. հ.18-06/1-Թ-1922 եզրակացությունը.
1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Անտառային փողոցի հ.188/16 հասցեին կից հողամասի մակերեսը կազմում է 12.90քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Անտառային փողոցի հ.188/16 հասցեին կից՝ 12.90քմ մակերեսով հողամասին տրամադրել «Անտառային փողոց, հ.188/19» հասցեն:
4. Հայասատանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Անտառային փողոցի հ.188/16 հասցեին կից՝ 12.90քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման։
5. Անտառային փողոցի հ.188/16 հասցեին կից հողամասի նկատմամբ, Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, Անտառային փողոցի հ.188/16 հասցեում, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Անահիտ Թարխանյանին և Զարեմա Գուբիևային պատկանող հողամասին կից` 12.90քմ մակերեսով հողամասն՝ ընդլայնման և կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրենց` տարածագնահատման 3-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 327 015 (երեք հարյուր քսանյոթ հազար տասնհինգ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ստորաբաժանմանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել հողամասը ձեռք բերողին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին.
7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից չվճարվելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
8. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` հողամասի կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, Անահիտ Թարխանյանի և Զարեմա Գուբիևայի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
9. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում` համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ