Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

3630-Ա 07.12.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի Հ.1285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի գրությունը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի ապրիլի 6-ի հ.1285-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.08.2018թ. հ.18-06/2-60978 եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 25.05.2018թ. հ.Կ-22/05/2018-1-0127 որոշումը.    
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի ապրիլի 6-ի <<Երևան քաղաքի Արղության 2-րդ նրբանցքի հ.10 հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները վերաճշտելու և հատակագիծ թողարկելու մասին>> հ.1285-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանի երկրորդ և չորրորդ պարբերություններում, 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում՝ <<18346.7քմ /9337.75քմ+2504.28քմ+6504.67քմ/>> թվերը և բառերը փոխարինել <<18371.21քմ /9337.75քմ+2504.28քմ+6504.67քմ+24.51քմ/>> թվերով և բառերով.
2)որոշման  2-րդ կետում` <<9337.75քմ, 2504.28քմ և 6504.67քմ/>> թվերը և բառերը  փոխարինել համապատասխանաբար՝ <<9337.75քմ, 2504.28քմ, 6504.67քմ և 24.51քմ>> թվերով և բառերով:
    

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ