Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.12.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
3638-Ա  10.12.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Ն.ՉԱՐԲԱԽԻ Հ.228  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ջուլիետա Պետրոսյանի լիազորված անձ Սվետլանա Հովակիմյանի դիմումը` Ն.Չարբախի հ.228 հասցեում գտնվող հողամասի /խաղողի այգի/ սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 25.01.1996թ. հ.Ա040865 պետական ակտը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 23.12.2014թ. 17792 վկայագիրը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախի հ.228 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2496.63քմ, պետական ակտում ամրագրված՝ 2700.0քմ մակերեսի փոխարեն: Քննարկվող հողամասն  ընդգրկված  չէ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  8-րդ գոտում:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի  1-ին կետի  2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.07.2018թ. հ.18-06/1-Հ-4360 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Ն.Չարբախի հ.228 հասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով Ջուլիետա Պետրոսյանին անցած հողամասի /բազմամյա տնկարկ, խաղողի այգի/ մակերեսը կազմում է 2496.63քմ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են   սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ