Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
08.10.2019
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3646-Ա 08.10.2019թ.
ԲՈՍՏՈՆԻ «ԵՐԵՎԱՆ» ԵՐԳՉԱԽՄԲԻՆ
«ԵՐԵՎԱՆ» ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013թ. փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով.
1. Երևանի 2801-րդ տարեդարձի կապակցությամբ, հայապահպանության և հայկական մշակույթի տարածման ու հանրահռչակման գործում ունեցած հաջողությունների համար Բոստոնի «Երևան» երգչախմբին պարգևատրել «Երևան» ոսկե հուշամեդալով։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ