Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3649-Ա 09.10.2019թ.


«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԳԳՄ-Ի ՏՆՕՐԵՆ ԳԱՌՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 16.09.2019թ. հ.33/01-18291 և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի 04.10.2019թ. հ.45/88105 գրությունները, ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի հ.604-Ն որոշման հ.1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով.
1.Նուբարաշեն «Բ» թաղամասի գազաֆիկացման աշխատանքներին աջակցելու համար «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և քարտուղարության պետերի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ