Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3681-Ա  14.12.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻ 9-ՐԴ ԿԻՍԱԿԱՅԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 5600.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նվարդ Թովմասյանի դիմումը` Երևանի Նորագավիթ թաղամասի 9-րդ  կիսակայարանի  հարակից տարածքում գտնվող 5600.0քմ վարելահողի սահմանները ճշտելու և  հատակագիծ թողարկելու մասին:           
Երևանի Ժողովրդական պատգամավորների Շահումյանի տեղական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի կողմից Երևանի Նորագավիթ թաղամասին հարակից տարածքում գտնվող 5600.0քմ մակերեսով հողամասի վերաբերյալ Մհեր Թովմասյանին 1992թ. տրամադրվել է հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայական: Մհեր Թովմասյանը 1995 թվականին մահացել է և վերջինիս տրամադրված 5600.0քմ մակերեսով հողամասը, համաձայն 16.02.2018 թվականի h.263 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, փոխանցվել է ժառանգ՝ Նվարդ Թովմասյանին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.03.2018թ. հ.18-06/1-Թ-338 գրության համաձայն` Նվարդ Թովմասյանի կողմից Երևանի Նորագավիթ թաղամասին հարակից տարածքում փաստացի օգտագործվում է 5600.0քմ մակերեսով հողամաս: Հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման   8-րդ գոտում:
ՀՀ նախարարների խորհրդի 13.06.1991թ. հ.398 որոշման /ուժը կորցրել է 25.12.1997թ./ 2-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի նախկին կոլտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների կողմից օգտագործվող բոլոր հողատեսքերը  անցնում են Երևան քաղաքի պատգամավորների Շահումյանի  շրջանային խորհրդի  գործադիր կոմիտեի  տնօրինությանը, նրանց հանձնելով  համապատասխան  հողակադաստրային գրքեր:
ՀՀ նախարարների խորհրդի 05.03.1991թ. հ.164 որոշման /ուժը կորցրել է 01.03.1998թ./ 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` մինչև հողի սեփականության և օգտագործման իրավունքի պետական ակտերի հանձնումը  պատգամավորների  համապատասխան տեղական /գյուղական, ավանային, շրջանային, քաղաքային/ խորհուրդների գործադիր կոմիտեները հողի սեփականատերերին կամ օգտագործողներին տալիս են ժամանակավոր վկայականներ:
ՀՀ կառավարության 31.12.1998թ. հ.867 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթեր են հանդիսանում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումները` կնքված համապատասխան համայնքների ղեկավարների կողմից, հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականները, հողի սեփականության իրավունքի պետական ակտերը,…:
ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքները, դրանց սահմանափակումները, ներառյալ` սերվիտուտները, ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:                              
ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն`
…4. Մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ  իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:
ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
1. Հողամասի հատակագիծը օգտագործման համար սահմանված մասշտաբով գծված հողամասի տեղագրական գծագիրը /քարտեզը/ է, որում, տվյալ հողամասի սահմաններում, վերջին  նկարահանման /հանութագրման/ պահին և հողաշինության վերջին նախագծին համապատասխան, պատկերված են հողամասի  իրավիճակը և սահմանները:
…3. Հողամասի հատակագիծը և նկարագրությունը, սահմանանիշերի տեղադրումը կատարվում են հողամասն ստացողի միջոցների հաշվին: Հողամասի հատակագիծն ու նկարագրությունը կազմում և նրա սահմանները տեղանքում ամրացնում են լիազորված պետական մարմինը կամ հողաշինարարական աշխատանքներ կատարելու լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք:
Հողամասի հաստատված հատակագիծը հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի անբաժանելի մասն է:
ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
Պետության և համայնքների սեփականություն համարվող  հողերից տրամադրված կամ այլ հիմքերով ձեռք բերված հողամասերի  նկատմամբ իրավունքները կարող են սահմանափակվել`
…5/ …կառուցապատման իրավունքը բացառելու պայմանով.
…10/հողամասի նպատակային օգտագործման  փոփոխման արգելքով.
...14) այլ պարտավորություններով, սահմանափակումներով կամ պայմաններով:
ՀՀ կառավարության 12.04.2001թ. հ.286 որոշման 3-րդ կետի համաձայն`
…ը) այն համայնքներում, որտեղ չեն պահպանվել հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումներն ու քաղվածքները, տնտեսական գրքերը (ծխամատյան, ժապավենավոր մատյան), հողամասերի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից տիրապետվող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նրանց տրամադրելու մասին համայնքի ղեկավարի որոշումը` հարկային տեսչություններում, բնակշահագործման տեղամասերում, նախկին կոմունալ տնտեսություններում պահպանվող փաստաթղթերի, հողամասերի սեփականաշնորհման մասնակի հատուցման վճարումների ցուցակների հիման վրա, որոշման մեջ դրանց առկայության մասին պարտադիր նշմամբ.
Ղեկավարվելով վերոգրյալ փաստական և իրավական հիմքերով.
1. Սահմանել, որ Նվարդ Թովմասյանի  անվամբ  16.02.2018 թվականին տրված  h.263 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա՝ որպես սեփականություն փոխանցված, Երևանի Նորագավիթ թաղամասի 9-րդ կիսակայարանի հարակից տարածքում գտնվող  հողամասի (վարելահող) փաստացի մակերեսը  կազմում է 5600.0քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Նվարդ Թովմասյանին որպես սեփականություն փոխանցված, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ կիրառել հետևյալ սահմանափակումները`
1) տվյալ հողամասում բացառել կառուցապատման իրավունքը` որևէ շենքի կամ շինության կառուցումը, որևէ այլ շինարարական աշխատանքների իրականացումը` անկախ դրա մակերեսից, նպատակային և գործառական նշանակությունից.
2) նշված հողամասը ենթակա է օգտագործման բացառապես որպես (վարելահող):
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ` դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու ամսվա ընթացքում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ