Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
37-Ա  14.01.2019թ.

«ԵՐԵՎԱՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» , «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ», «ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ», ««ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ»,  «ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, «ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ԵՎ ««ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ մրցույթի և ատեստավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 899-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետով՝
1.Հաստատել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ», «Բնակչության հատուկ սպասարկում», «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան», ««էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան», «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ««Երևանտրանս» և ««Նորք-Մարաշ»  բժշկական կենտրոն»  փակ բաժնետիրական ընկերությունների  գործադիր մարմինների  թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 2019թ. հունվարի 15-ին ժամը 15.00-ին նախատեսված մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը (կցվում է)։

  

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ