Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3768-Ա 11.10.2019թ.


«ԵՐԵՎԱՆԻ Վ.ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.173 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ
25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Վ.Վարդևանյանի անվան հ.173 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի 16.09.2019թ. (հ.1 արձանագրություն) որոշումը, Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ Աննա Էդուարդի Զոհրաբյանի դիմումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 03.10.2019թ. հ. 12/89667 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Վ.Վարդևանյանի անվան հ.173 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ՝ Քնարիկ Ալբերտի Վարդանյանի, Արա Մեսրոպի Գասպարյանի, Աննա Էդուարդի Զոհրաբյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 139-րդ կետի 4-րդ սյունակում «Վարդանյան Քնարիկ Ալբերտի» բառերը փոխարինել «Գրիգորյան Անի Արայիկի» բառերով, «Գասպարյան Արա Մեսրոպի» բառերը՝ «Գրիգորյան Դիանա Զորիկի» բառերով, 5-րդ սյունակում «Զոհրաբյան Աննա Էդուարդի» բառերը փոխարինել «Սարգսյան Ռիմա Ալբերտի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի Գ. Նարեկացու անվան հ.137 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «ԱԺ պատգամավորի օգնական» բառերով, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գործավար» բառերը՝ «չի աշխատում» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ