Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3772-Ա 15.10.2019թ.

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի Հ.2994-Ա 

ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի Հ.3118-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Անահիտ Ալեքսանյանի լիազորված անձ Աշոտ Առաքելյանի 11.10.2019թ. հ. Ա-11377 և Շողերինա Մկրտչյանի լիազորված անձ Իռա Խաչատրյանի 11.10.2019թ. հ. Խ-3718 դիմումները.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019թ. օգոստոսի 20-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.2994-Ա որոշման հավելվածի 17-րդ կետը:
3.Երևանի քաղաքապետի 2019թ. օգոստոսի 29-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.3118-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ սյունակում «հ. 5 շենք» բառերը փոխարինել «հ. 5 ա շենք» բառերով:
4.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ