Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3776-Ա 15.10.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2801-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի հ. 822-Ն և 2019 թվականի հոկտեմբերի 10-ի հ.1375-Ն որոշումներով, Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը 2019թ. հոկտեմբերի 19-ին պատշաճ մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու նպատակով.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետին՝ ապահովել և համակարգել «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումը։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետին՝
ա. կազմակերպել Երևան քաղաքի տոնական ձևավորման և դրոշակազարդարման աշխատանքները.
բ. ապահովել արգելափակոցների տեղադրումը՝ երաժշտական կոլեկտիվների, սպասարկող անձնակազմի անվտանգ և անխափան աշխատանքն իրականացնելու համար։
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետին՝ ապահովել օտարերկրյա պատվիրակությունների պաշտոնական ծրագիրը և ընդունելությունների արարողակարգը։
4.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետին՝ տոնակատարության օրը ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման վայրերում ապահովել շտապ բուժօգնության ծառայության հերթապահություն։
5.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետին՝
ա. ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման վայրերում ապահովել ձայնային և լուսային սարքավորումների համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը.
բ. ս.թ հոկտեմբերի 18-ից 21-ը ներառյալ, ծրագրով նախատեսված միջոցառումների վայրերում, ապահովել սանմաքրման աշխատանքները:
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին՝ ս.թ հոկտեմբերի 15-ից`
ա. ապահովել գովազդային հոլովակների հեռարձակումը հեռուստաընկերու-թյուններով և այլ լրատվական միջոցներով։ Կազմակերպել միջոցառման պատշաճ լուսաբանումը.
բ. կազմակերպել մամլո ասուլիսներ և հարցազրույցներ:
7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝
ա. ապահովել Երևանի քաղաքային տրանսպորտի տոնական զարդարումը.
բ. տոնակատարության օրը՝ ապահովել տրանսպորտային միջոցների սպասարկումը համապատասխան երթուղիներով.
գ. փորձերին և միջոցառումներին մասնակցող գեղարվեստական կոլեկտիվներին ապահովել համապատասխան տրանսպորտային միջոցներով.
դ. ս.թ հոկտեմբերի 19-ին` մինչև ժամը 24.00-ն ապահովել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը.
8. Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝
ա. ապահովել տոնակատարության բուկլետների տարածումը վարչական շրջանների բնակիչներին.
բ. միջոցառումների օրը կանոնակարգել բացօթյա առևտուրը.
գ. աջակցել վարչական շրջաններում նախատեսվող միջոցառումների իրականացմանը։
9. Առաջարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին`
ա. ս.թ հոկտեմբերի 19-ին ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման վայրերում ապահովել հասարակական կարգի, բեմի, ձայնային և լուսային սարքավորումների պահպանումը.
բ. ս.թ հոկտեմբերի 17-ից ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման վայրերում ապահովել բեմի, ձայնային, լուսային և այլ տեխնիկական սարքավորումների գիշերային պահպանությունը:
10. Առաջարկել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին՝ դադարեցնել տրանսպորտային միջոցների երթևեկությունն՝ ըստ կազմված գրաֆիկի։
11. Առաջարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին՝ տոնակատարության օրը, ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման վայրերում, ապահովել հրշեջ ծառայության հերթա-պահություն։
12. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալների և աշխատակազմի համապատասխան վարչություն¬ների պետերի վրա։
13. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ