Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3780-Ա 16.10.2019թ.

 

ԿԱՌՈՒՅՑԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարապետ Մեյմարյանի 17.10.2018թ. հ.Մ-9059 դիմումը` Խանջյան փողոց հ.13/10 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, 609-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 և Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25–ի հ.41-Ն որոշումները.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կարապետ Մեյմարյանի հետ կնքել համաձայնագիր` Խանջյան փողոց հ.13/10 հասցեում գտնվող կառույցի /հասարակական շինություն/ և դրա համար առանձնացված հողամասի համար 03.11.2014թ. կնքված վարձակալության հ.Վ-4-5953-Ա պայմանագրի /նոտարական կարգով վավերացված 07.11.2014թ. հ.257/ գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ կատարելու մասին` ներառելով պայմանագրի /այսուհետ՝ Պայմանագիր/ հետևյալ փոփոխությունները.
1) Պայմանագրի 3–րդ կետի 3.1. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Սույն պայմանագրի ժամկետ է սահմանվում 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։»,
2 ) Պայմանագրի 5–րդ կետի 5.1.4. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1.4 միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/` պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը Վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայամանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Վարձատուի դիմումի հիման վրա:»,
3) Պայմանագրի 6–րդ կետի 6.1.1. ենթակետում «638460 (վեց հարյուր երեսունութ հազար չորս հարյուր վաթսուն)» բառերը փոխարինել «2880000 (երկու միլիոն ութ հարյուր ութսուն հազար)» բառերով,
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ