Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3827-Ա 21.10.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի Հ.2176-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Զոյա Ավագյանի դիմումը, ինչպես նաև 26.09.2019թ. սեփականության իրավունքի հ.14539 և ըստ օրենքի ժառանգության հ.հ 14540, 14541, 14542 վկայագրերը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 1-ի <<Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.8՝ քանդման ենթակա չորրորդ կարգի վթարային շենքի հ.20 բնակարանի սեփականատեր Մայիս Ղազարյանին վերաբնակեցնելու և բնակարան հատկացնելու մասին>> հ.2176-Ա որոշման մեջ «Մայիս Ղազարյան» բառերը փոխարինել «Սևակ Ղազարյան, Նվարդ Ղազարյան և Զոյա Ավագյան» բառերով, իսկ 1-ին կետում նշված «(անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 28.11.2007թ. հ.2494116 վկայական)» բառերը փոխարինել «(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01102019-01-0212 վկայական)» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ