Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


386-Ա 22.02.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ
8-Ի Հ.224-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Վահե Պետրոսյանի և Հիրանտ Կիրկոր Քուրթյանի կողմից Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ ընդլայնման նպատակով լրացուցիչ հողամասեր տրամադրելու մասին 27.11.2020թ. հ.Պ-3414 /բանալի՝ 1907392/ և 10.02.2021թ. հ.Պ-711 /բանալի՝ 1960123/ դիմումները.
1.Երևանի քաղաքապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամասեր օտարելու և հասցեներ տրամադրելու մասին» հ.224-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Աղբյուր Սերոբի փողոցի հ.46/1 հասցեին կից՝ 7.11քմ, 10.44քմ և 283.17քմ և Աղբյուր Սերոբի փողոցի հ.44/3 հասցեին կից՝ 137.17քմ մակերեսներով հողամասերի նկատմամբ, Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, դրանք ուղղակի վաճառքի միջոցով, օտարել (վաճառել) Վահե Պետրոսյանին և Հիրանտ Կիրկոր Քուրթյանին` տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է համապատասխանաբար՝ 117.144 ՀՀ դրամ, 172.009 ՀՀ դրամ, 4.665.509 ՀՀ դրամ, 2.260.013 ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ)»:
2.Որոշման 9-րդ կետում նշված 15-օրյա ժամկետը հաշվարկել սույն որոշման ընդունման օրվանից:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ