Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


387-Ա 22.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի
Հ. 7149-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 08.02.2021թ. հ.26/10-2190 գրությունը, ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով՝
1. Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 29-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 7149-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման N 1002 հավելվածի՝
ա. 5-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ․
«Բաժնի գլխավոր մասնագետը բաժնի պետի կամ բաժնի այլ գլխավոր մասնագետի կամ բաժնի առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց, բաժնի պետի դեպքում` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի, իսկ մյուս դեպքերում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հայեցողությամբ։».
բ. 10-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) ունի քաղաքացիական և ընտանեկան օրենսգրքերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» օրենքների, աշխատակազմի և բաժնի կանոնադրությունների ու իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.».
գ. 11-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատանքները, նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը, կազմում նիստերի արձանագրությունները.
դ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1)» և «ա2)» ենթակետերով.
ա1) բաժնի պետի հանձնարարությամբ, այլ շահագրգիռ մարմիններ հետ համատեղ մասնակցում է անչափահասների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների քննարկումներին.
ա2) բաժնի պետի հանձնարարությամբ աջակցում է անչափահասների հարցերով զբաղվող հասարակական դաստիարակների աշխատանքներին.»:
2) որոշման N 1006 հավելվածի՝
ա. 10-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) ունի միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.».
բ) ունի «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքների, աշխատակազմի և բաժնի կանոնադրությունների ու իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.».
բ. 11-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) բաժնի պետի հանձնարարությամբ աջակցում է վարչական շրջանի տարածքում գործող դպրոցների գործունեությանը, դրանց գործունեության բարելավման ուղղությամբ համապատասխան վերլուծություններ է ներկայացնում բաժնի պետին.
բ) բաժնի պետի հանձնարարությամբ աջակցում է վարչական շրջանի տարածքում գործող մշակութային հիմնարկների, կազմակերպությունների գործունեությանը.
գ) բաժնի պետի հանձնարարությամբ աջակցում է տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպմանը.»:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                           Հ.Մ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն