ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


393-Ա 23.02.2021թ.

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.33 ՀԱՍՑԵԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ, ՎԵՐԱՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 02.11.2018Թ. ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Հ.01/18-Մ-8668-1133 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 61-րդ հոդվածները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Գ.Խաչատրյանի 25.12.2020թ. հ.20/1-Ա12236 գրությունը.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետարանի կողմից 02.11.2018թ. տրամադրված հ.01/18-Մ-8668-1133 շինարարության թույլտվությունը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ