Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.10.2014

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

3934-Ա, 17.10.2014թ.

 

ՁՈՐԱՓԻ ՓՈՂՈՑԻ Հ.130 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ՝ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ 376,73 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի գրությունը՝ Ձորափի փողոցի հ.130 հասցեում` սեփականության (օգտագործման) իրավունքով ընկերությանը պատկանող շինությունների (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման 15.10.2010թ. հ.2676556 վկայական) զբաղեցրած 59915.7քմ մակերեսով հողամասը՝ երկու առանձին գույքային միավորների բաժանելու մասին։
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ գույքային միավորների բաժանված 58950.04քմ և 965.66քմ մակերեսներով հողամասերը համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին և բացի 965,66քմ մակերեսով հողամասի 376.73քմ մակերեսով հատվածից ընդգրկված են նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 3-րդ գոտում: 376.73 քմ մակերեսով հողամասի ծածկագիրն է 01-006-502-024:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ, ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ, 59-րդ, 64-րդ և 66-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային, աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» հ.2387-Ն որոշումը, հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2013թ. դեկտեմբերի 10-ի հ.95-Ն որոշումը և 2009 թվականի դեկտեմբերի 2-ի հ.48-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 13-րդ կետերով նախատեսված պարտադիր բարեկարգման աշխատանքները և պահանջները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե¬տության և քաղաքաշինության վարչության 24.06.2013թ. հ.18-06/2-32190 եզրակա¬ցությունը.


1. Ձորափի փողոցի հ.130 հասցեում գտնվող 59915.7քմ մակերեսով հողամասը բաժանել 58950.04քմ և 965,66քմ մակերեսներով երկու առանձին գույքային միավորների։
2.Ձորափի փողոցի հ.130 հասցեում գտնվող, 965.66 քմ մակերեսով հողամասից` 376.73քմ մակերեսով հողամասն, ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընկերությանը՝ տարածագնահատման 3-րդ գոտու արժեքով, որը կազմում է 9 550 105 (ինը միլիոն հինգ հարյուր հիսուն հազար հարյուր հինգ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 9000015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, Ձորափի փողոցի հ.130 հասցեում, գույքային միավորների բաժանված՝ 58950.04քմ և 588.93քմ (965.66-376.73քմ) մակերեսներով հողամասերի համար «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի հետ, մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ժամկետով կնքել հողամասերի վարձակալության պայմանագրեր նախկին պայմաններով և համաձայնագիր Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 23-ի հ.1667-Ա որոշման հիման վրա 15.06,2010թ. կնքված հողամասի վարձակալության հ.2749 պայմանագիրը լուծելու մասին ։
4.Հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով 2047-2010 գլխավոր հատակագիծը:
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը, հողամասերի վարձակալության պայմանագրերը և հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Ձորափի փողոցի հ.130 հասցեում գտնվող, «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված 59915.7քմ մակերեսով հողամասից առանձնացված 965.66քմ մակերեսով հողամասին տրամադրել «Պարոնյան փողոց, հ.15/8» հասցեն։
7. Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը հնգօրյա ժամկետում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքա¬շինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
10.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ