Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


395-Ա 23.02.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի Հ.3765 -Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռիմա Օսիպյանի լ/ա Վարդան Հովսեփյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի հ.3765 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.02.2021թ. հ.18-06/1-Հ-247 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 9-ի «Հ. Բաբայան փողոցի հ.22ա շենքի հ.19 ավտոտնակի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և վարձակալության պայմանագիր կնքելու մասին» հ.3765 -Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 3-րդ կետում «2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2026 թվականի մարտի 1-ը» բառերով, իսկ «հողամասի կադաստրային արժեքի 3%-ի չափով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 1%-ի չափով» բառերով:
2. Հ.Բաբայան փողոցի հ.22ա շենքի հ.19 ավտոտնակի զբաղեցրած 17.64քմ մակերեսով հողամասի համար կնքվող պայմանագրում նախատեսել կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ