Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


396-Ա 23.02.2021թ.

 


ՍԵՎԱՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.124 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ
ԳՈՒՅՔԻ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լ/ա Նորայր Կարապետյանի դիմումը՝ Երևանի Սևանի փողոցի հ.124 հասցերում գտնվող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 25.07.2011թ. հ.2832506 վկայական), Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մի մասի գործառական նշանակությունը փոխելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի h.596-Ն որոշման h.1 հավելվածի 49-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.12.2020թ. 18-08/1-Կ-4467 եզրակացությունը.
1. Երևանի Սևանի փողոցի հ.124 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի` 102.3քմ մակերեսով հատվածի (ըստ ներքին չափագրության) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակարան և ընդգրկել բնակելի ֆոնդում:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքերի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ