Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


397-Ա 23.02.2021թ.


ԱՎԱՆԻ ԱՂԻ ՀԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ Հ.100 ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռազմիկ Մովսիսյանի դիմումը՝ Ավանի Աղի հանքի տարածքում գտնվող հ.100 հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ հաստատելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.10.2020թ. հ.Հ-11515 տեղեկանքը և Այգեգործի 25.08.1992թ. անդամատոմսը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ավանի Աղի հանքի տարածքում գտնվող հ.100 հողամասի փաստացի մակերեսը կազմում է 500.0քմ:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 500.0քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում /ծածկագիր՝ 01-002-106-014/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.01.2021թ. 18-06/1-Մ-263 և 23.12.2020թ. հ.18-06/1550 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Ավանի Աղի հանքի հ.100 հասցեում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշման համաձայն՝ Ավանի Աղի հանքի հ.100 հասցեում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ