Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3975-Ա 25.10.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ
ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Ստրասբուրգի Եվրոմետրոպոլիսի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրավերները՝ համապատասխան միջոցառումներին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` 2019 թվականի նոյեմբերի 5-ից 10-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ), այնուհետև նոյեմբերի 10-ից 13-ը` Հունաստանի Հանրապետություն (Աթենք):
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լուսինե Հովհաննիսյանին՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ից 13-ը գործուղել Հունաստանի Հանրապետություն (Աթենք):
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին (ներառյալ Երևան-Ստրասբուրգ միակողմանի ավիատոմսը), բացառությամբ՝ 3 օրվա (05.10.2019թ.-08.10.2019թ.) գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը, իսկ Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը, բացառությամբ՝ օրապահիկի, որն իրականացվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին.
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լուսինե Հովհաննիսյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ՝ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                             ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ