Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4056-Ա 04.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի Հ.3590-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 16.10.2019թ. տրված հ.Կ-16102019-01-0123 որոշումը, քաղաքացի Գայանե Սարգսյանի 17.10.2019թ. հ.Ս-8664 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հոկտեմբերի 2-ի «Երևան, Էրեբունի Արցախի փողոց հ.8/9 հասցեում` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացի Գայանե Սիմոնի Սարգսյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու և կառույցն ու հողամասի գործառնական նշանակությունները սահմանելու մասին» հ.3590-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետում «որպես բնակելի» բառերը փոխարինել «որպես բնակարան» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ