Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


406-Ա 23.02.2021թ.

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ Ա. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.26 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով Ա. Արմենակյանի դիմումը և նրա հետ 2016թ. դեկտեմբերի 20-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «գ» ենթակետը՝
1.Արմենուհի Անդրանիկի Արմենակյանին՝ 2021 թվականի փետրվարի 23-ից ազատել «Երևանի Ա. Արմենակյանի անվան հ.26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Ա. Արմենակյանի անվան հ.26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Հերմինե Վահանի Հարությունյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ