Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


407-Ա 24.02.2021թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ Ն.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.113 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի Հ.1326-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 11.02.2021թ. հ.09.1/2282-21 գրությունը, խորհրդի անդամների՝ Արսեն Գրիգորի Բաղդասարյանի, Լիլիթ Լյուդվիգի Մանուկյանի և Նարինե Համլետի Գևորգյան լիազորու-թյունների դադարեցման մասին դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 27.11.2020թ. որոշումը (արձանագրություն հ.2), Երևանի քաղաքապետարանի աշխատա-կազմի հանրակրթության վարչության պետի 17.02.2021թ. հ.12-121144 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Ն.Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամների՝ Նարինե Համլետի Գևորգյանի, Արսեն Գրիգորի Բաղդասարյանի և Լիլիթ Լյուդվիգի Մանուկյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 3-ի N 1326-Ա որոշմամբ հաստատված հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ սյունակում՝ «Գևորգյան Նարինե Համլետի» բառերը փոխարինել «Գևորգյան Նարինե Համլետի» բառերով.
2) 3-րդ սյունակում՝ «Մանուկյան Լիլիթ Լյուդվիգի» բառերը փոխարինել «Դեղոյան Մարիետա Բաբկենի» բառերով.
3) 4-րդ սյունակում՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել ««Երևանի Աշոտ Խաչատրյանի անվան հ.80 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մանկավարժ-մեթոդիստ» բառերով.
4) 5-րդ սյունակում՝ «Բաղդասարյան Արսեն Գրիգորի» բառերը փոխարինել «Մանուչարյան Հասմիկ Միշայի» բառերով.
5) 6-րդ սյունակում՝ «ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել ««Երևանի հ.105 դպրոց» ՊՈԱԿ, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ