Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4105-Ա 04.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 09-Ի Հ.3273-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով քաղաքացի Վ.Բենիամինյանի դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 09-ի «Երևանի Անտառային փողոցի հ.132 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Վիգեն Արամայիսի Բենիամինյանի, Վիլհելմ Արամայիսի Բենիամինյանի իրավունքները վերականգնելու, 221.12քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, Երևանի քաղաքապետի 2011 թվականի օգոստոսի 4-ի հ.3473-Ա և Երևանի քաղաքապետի 2011 թվականի օգոստոսի 23-ի հ.3855-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.3273-Ա որոշման 2-րդ կետում «տարածագնահատման 2-րդ գոտու» բառերը փոխարինել «տարածագնահատման 3-րդ» գոտու բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ