Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4110-Ա 04.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՓՈՂՈՑԻ Հ.24 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺԱՆՆԱ ՆՈՐԻԿԻ ՉԻՐՔԻՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժաննա Նորիկի Չիրքինյանի (ծնված 18.03.1951թ.) դիմումը։ Երևանի Բուդապեշտի փողոցի հ.24 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 490.21քմ, որից 451.6քմ(փաստաթղթերով ամրագրված 525.0քմ-ի փոխարեն օրինական պահպանված է 451.6քմ)մակերեսով հողամասը Ժաննա Նորիկի Չիրքինյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(սեփականության իրավունքի 26.12.2007թ.հ.14814, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.12.2007թ. հ.14815, ըստ կտակի ժառանգության իրավունքի 10.07.2019թ հ.1779 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.08.2019թ. հ.01-0655, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.10.2019թ. հ.16844 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.09.2019թ. հ.20-Ել-1654 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Բուդապեշտի փողոցի հ.24 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Բուդապեշտի փողոցի հ.24 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ժաննա Նորիկի Չիրքինյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 451.6քմ մակերեսով հողամասին կից 38.61քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 38.61քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Բուդապեշտի փողոցի հ.24 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ