Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4111-Ա 04.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.4/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՍԱՆՆԱ ԻԼՅԻՉԻ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ,ԳՈՒՐԳԵՆ ԻԼՅԻՉԻ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ, ԳԱՅԱՆԵ ՄԻՇԱՅԻ ԱՎԱԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 47.87ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Իլյիչի Բարեղամյանի(ծնված 12.09.1958թ.),Գուրգեն Իլյիչի Բարեղամյանի(ծնված 20.04.1964թ.), Գայանե Միշայի Ավալյանի (ծնված 11.05.1965թ.) դիմումը։ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.4/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 635.08քմ, որից 287.21քմ մակերեսով հողամասը Սուսաննա Իլյիչի Բարեղամյանին, Գուրգեն Իլյիչի Բարեղամյանին, Գայանե Միշայի Ավալյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 15.04.2019թ. հ.944, հ.945 և 18.04.2019թ. հ.977 վկայագրերը)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 25.07.2019թ հ.1-0068,«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.10.2019թ. հ.16841 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.08.2019թ. հ.20-Ել-1451 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.4/2 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.4/2 հասցեում Սուսաննա Իլյիչի Բարեղամյանին, Գուրգեն Իլյիչի Բարեղամյանին, Գայանե Միշայի Ավալյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 287.21քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 587.21քմ մակերեսով հողամասի և 347.87քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 47.87քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սուսաննա Իլյիչի Բարեղամյանին, Գուրգեն Իլյիչի Բարեղամյանին, Գայանե Միշայի Ավալյանին:

3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Սուսաննա Իլյիչի Բարեղամյանի, Գուրգեն Իլյիչի Բարեղամյանի, Գայանե Միշայի Ավալյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.4 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նորքի 6-րդ փողոց 1-ին նրբանցք հ.4/2տուն>>:
5.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
6.Ընդունել ի գիտություն, որ
1)քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ