Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
413-Ա  08.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐԴԱՇԵՆ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.21 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՎՈՐԳ ՎԱԼԵՐԻԻ ՍՄԱԳԻՆԻ, ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱԼԵՐԻԻ ՍՄԱԳԻՆԱՅԻ, ԷԴԳԱՐ ՄԵՍՐՈՊԻ ՍՄԱԳԻՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

 
    
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Վալերիի Սմագինի (ծնված 26.05.1967թ.), Սվետլանա Վալերիի Սմագինայի (ծնված 13.12.1963թ.), Էդգար Մեսրոպի Սմագինի (ծնված 19.09.1984թ.)դիմումը։ Երևանի Վարդաշեն 8-րդ փողոցի հ.21 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 349.45քմ, որից 61.3քմ մակերեսով հողամասը Գևորգ Վալերիի Սմագինին, Սվետլանա Վալերիի Սմագինային, Էդգար Մեսրոպի Սմագինին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.01.2017թ հ.1-0327, 15.07.2017թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 19.12.2016թ. հ.11767 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.11.2017թ. հ.20-Ել-1148 եզրակացությունը, համաձայն որի Երևանի  Ջրաշենի 2-րդ փողոցի հ.28  բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ  հոդվածներով.
1.Վերականգնել Երևանի Վարդաշեն 8-րդ փողոցի հ.21 հասցեում Գևորգ Վալերիի Սմագինին, Սվետլանա Վալերիի Սմագինային, Էդգար Մեսրոպի Սմագինին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 61.3քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 288.15քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 349.45քմ մակերեսով հողամասի և 288.15քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Վարդաշեն 8-րդ փողոցի հ.21 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական` Հ.Մուրադյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ