Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


413-Ա 24.02.2021թ.

 


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի Հ.335-Ա
ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2021թ. փետրվարի 9-ի հ.335-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի մի շարք հասցեներում գտնվող թվով 5 պոմպակայանների և թվով 4 խորքային հորերի զբաղեցրած հողամասերը փոխադրվել են «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմու-նալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի կատեգորիա՝ համաձայն հավելվածի։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1. Սահմանել, որ Երևան քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերի մակերեսները կազմում են համաձայն սույն որոշման հավելվածում նշված մակերեսների:
2. Հողամասերի սահմանները որոշվում են հավելվածում նշված մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագծերը:
3. Երևան քաղաքի մի շարք հասցեներում սույն որոշման հավելվածում նշված մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները, Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի հ.335-Ա որոշման համապատասխան, սահմանել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` կոմունալ ենթակառուցվածքների:
4. Սույն որոշման հավելվածում նշված՝ «Երվանդ Օտյան փողոց», «Արշակունյանց պողո-տայի և Շիրակի փողոցի հատման հարևանությամբ», «Եղ.Թադևոսյան փողոց, 65տ/ժ», «Ֆրունզեի փողոց, 6/3-60տ/ժ», «Արտաշատի խճուղի, 60տ/ժ», «Եղ.Թադևոսյան փողոց, 3.8լ/վրկ», «Շիրակի փողոց, 2.8լ/վրկ», «Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի հատ-ման հարևանությամբ», «Շերամի և Րաֆֆու փողոցների հատման մաս, 6.5լ/վրկ» հասցե-ներում գտնվող՝ 13.16քմ, 17.75քմ, 82.53քմ, 8.51քմ, 1,6քմ, 10.45քմ, 12.43քմ, 1.0քմ, 1,56քմ մակերեսներով հողամասերին տրամադրել համապատասխանաբար` «Ե.Օտյան փողոց, հ.76/5», «Արշակունյաց պողոտա, հ.129/40», «Բագրատունյաց փողոց, հ.47/3», «Ֆրունզեի փողոց, հ.6/20», «Արտաշատի խճուղի, հ.13/5», «Ե.Թադևոսյան փողոց, հ.11/6», «Շիրակի փողոց, հ.6/11», «Արշակունյաց պողոտա, հ.129/39», «Րաֆֆու փողոց, հ.28/5» հասցեները:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներին։

6. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
7. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ