ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4132-Ա 04.11.2019թ.


ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 13-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.53/10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Պարգև Մալյանի լ/ա Հերմինե Սարգսյանի դիմումը՝ Նորագավիթի 13-րդ փողոցի հ.53/10 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։
ՀՀ կառավարաության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ հասարակական նշանակության կանաչ տարածքի գոտում, իսկ Երևան քաղաքի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ի հ.47-Ն որոշմամբ հաստատված Շենգավիթ վարչական շրջանի գոտևորման նախագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է անհատական բնակելի կառուցապատման գոտում:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության 10.05.2019թ. հ.8691 իրավունքի վկայագիրը, ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի 10.05.2019թ. հ.8690 որոշումը և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված 05.03.2019թ. հ.3236 քաղվածքը:
Համաձայն տարածքի ճշգրտված տեղագրական հանույթի՝ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 300.0քմ, ինչն ամրագրված է փաստաթղթերով, որն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-313-018/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.08.2019թ. հ.18-06/1-Ս-6354 եզրակացությունը.
1. Վերականգնել Նորագավիթի 13-րդ փողոցի հ.53/10 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը՝ 300.0քմ մակերեսի չափով։
2. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող 300.0քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Պարգև Մալյանին։
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Նորագավիթի 13-րդ փողոցի հ.53/10 հասցեում գտնվող 300.0քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման:
4. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
5. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                     ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ