Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4139-Ա 07.11.2019թ.

 

<<ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 98 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի 24.10.2019թ. հ.01/22.23/7574-19 գրությամբ ներկայացված <<Երևանի թիվ 98 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 16.10.2019թ. հ.1532 ՎԱ-1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 14.01.2019թ հ.1 պաշտոնական պարզաբանմամբ.
1. Առաջարկել <<Երևանի թիվ 98 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Նորագավթի 1-ին փողոցի հ.97 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից՝ 336.4քմ ընդհանուր մակերեսով տարածքը 22 500 ՀՀ դրամ ամսական վարձավճարով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» Հ/Կ /հասցեն՝ Երևան, էստոնական փողոցի հ.14 շենք, բն հ.70/ լ/ա Վ. Մարտիրոսյանի / անձնագիր՝AS 0410359, 044, 29.10.2018թ./ հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրան կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4. Հանձնարարել <<Երևանի թիվ 98 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,

4) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի թիվ 98 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ -ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                            Հ.ՍԱՐԳՍՅԱՆ