Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


414-Ա 24.02.2021թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 4-րդ ենթակետը.
1.Երևան քաղաքի սեփականությունը համարվող տրանսպորտային միջոցներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հ.1 հավելվածի:
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3.Տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հ.2 հավելվածի:
4. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում, իրականացնել տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ