Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4144-Ա 07.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի Հ.816-Ա
ՈՐՈՇՈԻՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱԼԱԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.38/9 ԽԱՆՈՒԹԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 224.2ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ, ՆԱԽԿԻՆՈՒՄ
ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, 147.1ՔՄ
ԵՎ 77.1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ
ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Օրդուխանյանի լ/ա Արման Իսրաիլյանի դիմումը՝ Հալաբյան փողոցի հ.38/9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարինե Օրդուխանյանին պատկանող խանութի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.17042019-01-0218 վկայական) զբաղեցրած հողամասը երկու գույքային միավորների բաժանելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողամասի 28.04.2003թ. հ.489/6 ԱԳ վարձակալության պայմանագիրը:
Քննարկվող հողամասերն ընդգրկված են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.09.2019թ. հ.18-06/1-Ի-588 եզրակացությունը, ինչպես նաև հողամասի և շինությունների բաժանման հատակագծերը.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019 թվականի մարտի 21-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.816-Ա որոշումը։

2.Հալաբյան փողոցի հ.38/9 հասցեում գտնվող խանութի զբաղեցրած 224.2քմ մակերեսով հողամասը բաժանել համապատասխանաբար՝ 147.1քմ և 77.1քմ մակերեսներով երկու առանձին գույքային միավորների, որոնց սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը։

3. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ Հալաբյան փողոցի հ.38/9 հասցեում գտնվող 147.1քմ և 77.1քմ մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունները սահմանել հասարակական կառուցապատման:
4.Լիազորել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կարինե Օրդուխանյանի հետ կնքել 147.1քմ և 77.1քմ մակերեսներով հողամասերի վարձակալության պայմանագրեր և համաձայնագիր` 28.04.2003թ. կնքված հ.251623 հողի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։
5.Հալաբյան փողոցի հ.38/9 խանութի զբաղեցրած 147.1քմ և 77.1քմ մակերեսներով հողամասերը, վարձակալության իրավունքով, մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ժամկետով տրամադրել Կարինե Օրդուխանյանին՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5%-ի չափով։
6.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրերի «Պայմանագրի դադարեցումը» գլխում անհրաժեշտ է ավելացնել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Վարձատուի կողմից սույն պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքում /քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մաս/ սույն կետին համապատասխան պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից՝ 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը: Ընդ որում սույն պայմանագրի հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիմա վրա»:
7.Հալաբյան փողոցի հ.38/9 հասցեում գտնվող գույքի առանձնացվող մասին տրամադրել <<Հալաբյան փողոց, հ.38/16>> հասցեն։
8.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին։
9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման մեջ նշված հողամասերի վարձակալության պայմանագրերը և հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
10.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                                  Հ.ՍԱՐԳՍՅԱՆ