ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4147-Ա 07.11.2019թ.

 

ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.87/1 ՇԵՆՔԻ Հ. 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ Բեգլարյանի լիազորված անձ Հայկ Մելքոնյանի դիմումը՝ Փավստոս Բուզանդի փողոցի հ.87/1շենքի հ.6 հասցեում գտնվող շինության գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11032019-01-0236 վկայականի՝ հողամասի նպատակային նշանակությունն ամրագրված է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ խառը կառուցապատման։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» հ. 88 որոշման N1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետով, 2017 թվականի հունիսի 29-ի հ.757-Ն որոշման 3-րդ հավելվածի 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.08.2019թ. հ.18-08/1-Մ-9563 եզրակացությունը.
1. Փավստոս Բուզանդի փողոցի հ.87/1 շենքի հ.6 հասցեում գտնվող շինության /պոմպակայան/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես արտադրական, օգտագործման նպատակը՝ պոմպակայան՝ «ՀՀՇՆ 31-01-2014» նախատեսված նորմերին և պահանջներին չհակասելու պայմանով։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել որպես արտադրական նշանակության:
3. Սույն որոշումից ծագող շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                          Հ.ՍԱՐԳՍՅԱՆ