Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


417-Ա 25.02.2021թ.


ՆՈՐ-ՆՈՐՔ, ԹՈԹՈՎԵՆՑԻ ՓՈՂՈՑ, Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1855-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ Երևանի քաղաքապետի կողմից կայացվել են որոշումներ, համաձայն որոնց՝ բազմաբնակարան շենքերի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցվել են տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին։ Այդ որոշումներով հաստատված ցանկերում Թոթովենցի փողոց, հ.3 բազմաբնակարան բնակելի շենքը չի ներառվել։
Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 224-րդ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 32-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1855-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.02.2021թ. հ.18-06/120 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Թոթովենցի փողոց, հ.3 հասցեում գտնվող շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 915.86քմ:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Թոթովենցի փողոց, հ.3 հասցեում գտնվող 915.86քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով։
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մեկ օրինակը առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի¬նության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ