Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4175-Ա 07.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ԳՅՈՒՄՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևանի օրերը Գյումրիում» միջոցառմանը մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը գործուղել Գյումրի՝ հետևյալ կազմով.
2019թ. նոյեմբերի 8-ից 10-ը
Տիգրան Վիրաբյան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ, պատվիրակության ղեկավար
Հասմիկ Խաչունց՝ Երևան քաղաքի ավագանու անդամ, «Իմ Քայլը» խմբակցության քարտուղար
Արմեն Գալջյան՝ Երևան քաղաքի ավագանու անդամ, «Իմ Քայլը» խմբակցություն
Արփենիկ Մարության՝ Երևան քաղաքի ավագանու անդամ, «Իմ Քայլը» խմբակցություն
Հռիփսիմե Առաքելյան՝ Երևան քաղաքի ավագանու «ԲՀԿ» խմբակցության քարտուղար
Անի Խաչատրյան՝ Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար
Գոշ Սարգսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ

Գարիկ Նազարյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության մշակույթի բաժնի պետ

2019թ. նոյեմբերի 9-ից 10-ը
Հակոբ Կարապետյան՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
Օֆելյա Սիմոնյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ
Տիգրան Ասատրյան՝ օպերատոր
Արթուր Հարությունյան՝ լուսանկարիչ

2019թ. նոյեմբերի 8-ին և 10-ին
Վարդան Փաշիկյան՝ վարորդ

2. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ ապահովել 003ԼՍ01, 170ԼՍ01, 737ԼՍ01 մեքենաների տեխնիկական սարքինությունը, վառելիքը և ուղեգրերը:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Երևանի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                               Հ.ՍԱՐԳՍՅԱՆ