Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
418-Ա  08.02.2018թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2018 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ


         
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի N5-Ա որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 30-րդ և 35-րդ գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով.
1.Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի N 5-Ա որոշման 3-րդ կետի համաձայն «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվող, Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում գտնվող՝ 27.66հա հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման  վարչության պետ Արսեն Ամյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում գտնվող 27.66հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր, 99 տարի ժամկետով, հողամասի վարձավճար սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափի չափով, իսկ 2019 թվականից՝ անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափով:
3.Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում  գտնվող՝ 27.66հա հողամասին տրամադրել «Մոնթե Մելքոնյան փողոց, հ.31» հասցեն:  
4.Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված պայմանագիրը ենթակա է կնքման Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի
N5-Ա որոշման 2-րդ կետով նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին, Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումն ուժի մտնելուց, ինչպես նաև 6-րդ կետով նախատեսված նախկինում այլ անձանց հետ կնքված հողամասերի օգտագործման (վարձակալության) պայմանագրերը լուծելուց հետո:
5.Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը և պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում՝ «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:      



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ