Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


418-Ա 25.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ Ս.ՏԱՐՈՆՑՈՒ ՓՈՂՈՑ Հ.5 ՇԵՆՔԻ Հ.405, 406 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.02.2021թ. տրված հ.18-06/ԲՕ-17 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցի արտաքին չափերի վերաբերյալ ,,ՕՐԻՈՆ ՌԻԵԼԹԻ՛՛ ՍՊԸ-ի կողմից 07.12.2020թ. տրված շինությունների բնութագիրը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումը (09.12.2020թ. հ.Ե-3916, 16.02.2021 հ.Ե-407).
1. Երևան, Շենգավիթ Ս.Տարոնցու փողոց հ.5 շենքի հ.405, 406 բնակարան հասցեում՝ (սեփականության իրավունքի գրանցման 11.11.2020թ. հ.11112020-01-0142 վկայական) քաղաքացի Արթուր Խաչատուի Եղիազարյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ (բնակելի /բնակարան/) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 5220 (հինգ հազար երկու հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ