Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4182-Ա 08.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի Հ.1521-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.11.2018թ. թիվ 6322 վկայագիրը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.09.2019թ. հ.18-06/1-Մ-10157 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 10-ի «Վ.Շենգավիթի 10-րդ փողոցի հ.32 հասցեում՝ համատեղ սեփականության իրավունքով Նորա Արշակյանին, Լիդա Եղյանին, էդուարդ Եղիյանին, Թերեզա, Թեհմինե, Թինա Մխիթարյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հատկացման հիմքերը վերականգնելու մասին» հ.1521-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) որոշման 3-րդ կետից հանել «Նորա Արշակյանը» բառերը.
2) որոշումը լրացնել նոր՝ 2.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.
«2.1 Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ Վ.Շենգավիթի 10-րդ փողոցի հ.32 հասցեի 515.48քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                                 Հ.ՍԱՐԳՍՅԱՆ