Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4183-Ա 08.11.2019թ.

 

ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.8 ՇԵՆՔԻ Հ.3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ,
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲԸ-ԻՆ
ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՄԻԿՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության լ/ա Դավիթ Կարապետյանի դիմումը, Ադոնցի փողոցի հ.8 շենքի հ.3/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող ավտոկայանատեղի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15062018-01-0203 վկայական) գործառական նշանակությունը որպես պոմպակայան դասակարգելու մասին, հաշվի առնելով, որ քննարկվող տարածքը փաստացի օգտագործվում է որպես պոմպակայան և սպասարկում է բազմաբնակարան բնակելի շենքի ամբողջ ջրամատակարարումը։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի հ.757-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 2-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.11.2018թ. հ.18-08/1-Կ-3556 և 04.10.2019թ. հ.18-08/1-Կ-4456 եզրակացությունները.
1. Ադոնցի փողոցի հ.8 շենքի հ.3/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՄԻԿՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող շինության /ավտոկայանատեղի/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում որպես արդյունաբերական, օգտագործման նպատակը՝ պոմպակայան, «ՀՀՇՆ 31-01-2014» նախատեսված նորմերին և պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել որպես արդյունաբերական նշանակության։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                    Հ.ՍԱՐԳՍՅԱՆ