Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4214-Ա 12.11.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, Զ.ՔԱՆԱՔԵՌՑՈՒ
ՓՈՂՈՑԻ Հ.54/1 ՇԵՆՔԻ Հ.29` 54,17 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Զարինե Միրզախանյանի դիմումը` Երևանի Զ.Քանաքեռցու փողոցի հ.54/1 շենքի հ.29՝ 54,17քմ մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.09.2019թ. հ.05092019-01-0026 վկայական), Երևանի Զ.Քանաքեռցու փողոցի հ.54/1 շենքի հ.29՝ 54,17քմ մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ Զարինե Միրզախանյանին (1 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես սեփականություն։
2. Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ