Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4222-Ա 13.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի Հ.4919-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով քաղաքացի Անուշավան Ավագյանի դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Երևանի Խորենացու փողոցի 4-րդ նրբանցքի հ.67/2 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Անուշավան Արամի Ավագյանի, Սուսան Մայիսի Մամյանի, Արայիկ Անուշավանի Ավագյանի, Արամ Անուշավանի Ավագյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.4919-Ա որոշման նախաբանում «14.06.2014թ.» բառերը փոխարինել «14.06.2007թ.» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ