Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4223-Ա 13.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի Հ.5660-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 09.10.2019թ. 20-ել-1785 եզրակացությունը, քաղաքացի Ա.Խուրշուդյանի դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2013 թվականի նոյեմբերի 13-ի «Երևանի Զարյան փողոցի հ.90 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արթուր Զավենի Ավագյանի, Ալբերտ Մամասի Ղազիկյանի իրավունքները վերականգնելու, 24.84քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.5660-Ա որոշման վերնագրում, 2-րդ կետում «24.84» թիվը փոխարինել «52.08» թվով, նախաբանում «954.84» թիվը փոխարինել «982.08» թվով, 1-ին կետում «324.84» թիվը փոխարինել «352.08» թվով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ