Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


423-Ա 25.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշման 3-րդ կետով, հավելվածի 60-րդ կետով և XIII բաժնի դրույթներով.
1.Հաստատել Երևանի ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից համալրման և փոխարինման համար ներկայացված ավտոբուսների և միկրոավտոբուսների վերաբերյալ Երևան քաղաքի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 19.02.2021թ. կազմած հ.1/Հ-Փ (21) արձանագրությունը (կցվում է)։
2.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետում նշված արձանագրության հիման վրա համապատասխան երթուղիներում կատարել շարժակազմերի համալրումներ և փոխարինումներ ու կազմակերպել դրանց աշխատանքը:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ