Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


425-Ա 25.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 1105-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 10-ի «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1105-Ա որոշման հավելվածում` «Քնարիկ Ստեփանյան Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Աննա Սարգսյան Աջափնյակ վարչական շրջանի «Երեխաների սոցիալական հոգածություն» ՊՈԱԿ-ի տնօրեն» բառերով:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ