Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4271-Ա 14.11.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՖՐԱՆՍԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի հրավերը՝ Անտոնիի Ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությանը՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը գործուղել Ֆրանսիա (Անտոնի)՝ հետևյալ կազմով.

Միքայել Թումասյան - Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար
Էմիլ Երեմյան - Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի առաջատար մասնագետ

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին` Դավթաշեն վարչական շրջանի մասով, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ